Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՆ՝ ԱՐԻԶՈՆԱՅՈՒՄ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Օգոստոս 21,2009 00:00

news.am-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչները սեպտեմբերի 20-ին կմեկնեն Արիզոնա նահանգ՝ Սուրբ Աբգար Հայ առաքելական եկեղեցու հիմնարկեքի եւ օծման կապակցությամբ։ Սա Արիզոնա նահանգում կառուցված առաջին հայկական եկեղեցին է։ Եկեղեցու ճարտարապետական լուծումները վերցված են Հայաստանում գտնվող՝ յոթերորդ դարում կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց: Հիմնարկեքի պաշտոնական արարողությունը կանցկացնի Արեւմտյան Եպարխիայի Հյուսիսային Ամերիկայի Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս նորին մեծություն Հովնան Դերդերյանը։ Օծման արարողությունից հետո ծխականները, հյուրերն ու հոգեւորականները կունկնդրեն լոսանջելեսյան Խաչադուրյան հայկական երգչախմբի ելույթները:

Նույն սեպտեմբերին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակի տոնակատարություններ կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: 20 տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Վարագա Սուրբ Խաչի տոնին օծվեց Գանձասարը, ինչով եւ տրվեց Արցախի թեմի վերաբացման մեկնարկը:

Ղարաբաղում տոնական միջոցառումների շարքում նախատեսված են պատարագներ, «Արցախի թեմ» եւ «Գանձասար» գրքերի շնորհանդեսը, հոգեւոր համերգ, ցուցահանդեսներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել