Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԻՐՈՂԱԿԱՆ ՈՐՍԸ ԿԹՈՒՅԼԱՏՐԵՆ

Օգոստոս 21,2009 00:00

Հուրախություն որսի սիրահարների, օգոստոսի 22-ից բնապահպանության նախարարի հրամանով Հայաստանի տարածքում թույլատրվում է որս կատարել, իհարկե, բացառությամբ այն վայրերի, որոնք հատուկ պահպանվող տարածքներ են: Այսպես՝ մինչեւ հոկտեմբերի 31-ը թույլատրվում է 30 հազար լոր որսալ: Գայլ, շնագայլ, կաչաղակ, մոխրագույն ագռավի որսն էլ կտեւի մինչեւ մյուս տարվա փետրվարի 28-ը: Իսկ ջրլող թռչունների համար որսի սկզբնաշրջան է որոշվել սեպտեմբերի 15-ից, մինչեւ մյուս տարվա փետրվարի 28-ը: Ինչպես նաեւ թույլատրվել է որսալ նապաստակ, սակայն նոյեմբերի 1-ից: Այս կենդանուն որսալու շրջանը կարճ կտեւի: Նախարարը թույլ է տվել նապաստակ որսալ մինչեւ հունվարի 31-ը, այն էլ ընդամենը 500 հատ, այսինքն՝ յուրաքանչյուր որսի ժամանակ ընդամենը 2 նապաստակ: Աղվես որսալու քանակությունն էլ շատ չէ, ընդհանուր առմամբ՝ ընդամենը 2000 հատ: Այն որսալու ժամկետն էլ կսկսի նոյեմբերի 15-ից եւ կտեւի մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 28-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել