Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՆԿՐԵՏ ԺԱՄԿԵՏ ՉԵՆ ՆՇԵԼ

Օգոստոս 21,2009 00:00

«Առավոտի» նախորդ համարում տպագրված «Օրանժի» հեռախոսակապը՝ նոյեմբերից» հրապարակման մեջ տեղի է ունեցել անճշտություն: Ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան որեւէ կոնկրետ ժամկետ չնշելով, հայտնել է, որ «Օրանժ Արմենիան» պատրաստվում է շուկա մուտք գործել 2009 թ. տարեվերջին, այլ ոչ թե այս տարվա նոյեմբերից, ինչպես նշված է մեր հրապարակման մեջ: Ըստ ընկերության պատասխանատուների, հավանաբար, շփոթության պատճառ է դարձել այն, որ անցյալ տարվա նոյեմբեր ամսին իրենք ձեռք են բերել գործունեության լիցենզիան, եւ հարցազրույցում ասվել է, որ անցած տարվա նոյեմբերին կազմված ծրագրերը չեն փոխվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել