Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միայն Եվրոպական դատարանի որոշումից հետո՞

Օգոստոս 21,2009 00:00

1998 թվականին Լենա Անտոնովան մնաց առանց բնակարանի:

Յակուտսկի նրա բնակարանը քանդման էր ենթարկվել: Քաղաքային իշխանությունների առաջարկած բնակարանային տարբերակներից նա միանշանակ հրաժարվել էր, քանի որ դրանք չէին համապատասխանում Բնակարանային կոդեքսին: Տուժած բնակարանատերը դիմել էր Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան:

Այժմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որպեսզի Յակուտսկի քաղաքապետարանը Լենա Անտոնովային տրամադրի բարեկեցիկ բնակարան, գրում է SakhaNews-ը:

Երկու օր առաջ Յակուտսկի փոխքաղաքապետ Իգոր Օլեյնիկովը Եվրոպական դատարանի որոշման կապակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:

Օլեյնիկովի խոսքերով, իրենք միտում չունեն Ստրասբուրգի դատարանի որոշման հարցը ձգձգելու եւ մոտ օրերս աշխատանքներ կտարվեն փաստաթղթերի վերանայման համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել