Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոստիկանության մայորի դեմ հայցը

Օգոստոս 21,2009 00:00

Մոսկվայի Նագատինսկի շրջանային դատարանում լսվել է Լուիզա Սալիխովայի հայցը՝ ընդդեմ ոստիկանության մայոր Դենիս Եվսյուկովի: Վերջինս այս տարվա ապրիլին մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկում կրակահերթ էր բացել: Լուիզա Սալիխովան հայցով պահանջում է 4,5 միլիոն ռուբլի: Նա այդ գումարը պահանջում է ատամնաշարը վերականգնելու եւ դեմքի պլաստիկ վիրահատության համար, չնայած նրա դատապաշտպան Իգոր Տրունովը բավարար չի համարում նշված գումարը՝ ծախսերը հոգալու համար:

Տեղեկացնենք, որ հուլիսի 29-ին Նագատինսկի դատարանը հրաժարվեց բավարարել մեկ այլ քաղաքացու՝ Գերասիմենկոյի հայցը, որով նա Մոսկվայի ֆինանսական դեպարտամենտից եւ ՌԴ ֆինանսների նախարարության գանձարանից պահանջում էր 5 միլիոն ռուբլի՝ նույն ոստիկանության կողմից իրեն վնասներ պատճառելու համար: Դատարանը որոշել էր, որ պատասխանող դեպարտամենտն ու նախարարությունը պատասխանատվություն չեն կրում ոստիկանի արարքների համար, քանի որ հանցագործությունը կատարելու պահին նա ծառայության մեջ չի գտնվել: Դատապաշտպան Տրունովը հայտարարել է, որ մերժումը բողոքարկելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ի գիշերը «Օստրով» սուպերմարկետում Ցարիցինոյի ոստիկանության բաժանմունքի պետ Եվսյուկովի կողմից կատարված հրաձգության արդյունքում, 2 մարդ մահացել էր, իսկ 7-ը տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել