Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻԱԿ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ

Օգոստոս 21,2009 00:00

Ներքին ցանցի բարելավում

\"\"Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օգնությամբ իրականացվող «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում օգոստոսի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանին անհատույց տրամադրեց 2 համակարգիչ` մարզպետարանում էլեկտրոնային կառավարման փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգը ներդնելուն աջակցելու նպատակով։

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետարանից, այս տարվա հոկտեմբերին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանում ներդնելու է «Mulberry» համակարգը: Մինչ տարեվերջ՝ հանրապետության 23 համայնքներում նախատեսվում է ներդնել փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգ: Այս համակարգն էլեկտրոնային կառավարման ծրագիր է՝ նախատեսված Հայաստանի բոլոր քաղաքային, գյուղական եւ թաղային համայնքների համար: Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի շնորհիվ կբարձրանա աշխատանքների, ինչպես նաեւ քաղաքացիների սպասարկման արդյունավետությունը, քանի որ ներքին ցանցի միջոցով է կատարվելու նամակների եւ դիմումների շրջանառությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել