Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔՈ՞Վ ԼՈՊԱԶՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 21,2009 00:00

«Առավոտ» օրաթերթի սույն թվականի օգոստոսի 20-ի համարում հրապարակվել է «Լոպազության տարբերակները» վերտառությամբ առաջնորդողը, որտեղ նշվում է. «Պետական գործերով վարչապետին տեղափոխող թե՛ BMW-ն, թե՛ «Մերսեդես Բրաբուսը» պետհամարանիշներ չունեն»:

Սույնով հայտնում ենք ձեզ, որ համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետության վարչապետը հատուկ պետական պահպանության ենթակա անձ է, իսկ տրանսպորտային միջոցը՝ պահպանվող օբյեկտ: Առջեւի պետհամարանիշի բացակայությունը hամաձայն նույն օրենքի՝ համարվում է պետական պահպանության ենթակա անձի եւ պահպանվող օբյեկտի (տրանսպորտային միջոցի) անվտանգության ապահովմանն ուղղված պահպանական միջոցառում:

Նշված, ինչպես նաեւ մի շարք այլ միջոցառումների իրականացումը բխում է պետական պահպանություն իրականացնող լիազոր մարմնի պարտավորություններից եւ ուղղված է կանխելու ու խափանելու պետական պահպանության ենթակա անձի եւ պահպանվող օբյեկտի դեմ հնարավոր ոտնձգությունները:

Միեւնույն ժամանակ, ցանկանում ենք նշել, որ վերջին տասնամյակների ընթացքում ձեւավորված արարողակարգային ավանդույթի համաձայն, հատուկ պետական պահպանության ենթակա անձանց ավտոմեքենաների առջեւի պետհամարանիշը բացակայում է այն դեպքում, երբ առկա է ավտոմեքենայի հետեւի պետհամարանիշը:

Շնորհակալ կլինենք, եթե ՀՀ կառավարությունից մատնանշեն Ազգային ժողովի կողմից 03.12. 2003 թվականին ընդունված «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի այն կետը, ըստ որի՝ պահպանվող օբյեկտը՝ տրանսպորտային միջոցը, իրավունք ունի երթեւեկել միայն հետեւի պետհամարանիշի առկայությամբ եւ առջեւի պետհամարանիշի բացակայությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել