Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքապետը պատժել է

Օգոստոս 21,2009 00:00

\"\"Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նկատողություն է արել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալին՝ անբարեխիղճ աշխատանքի համար: «Այն պաշտոնյան, ով չի աշխատում հօգուտ Երեւանի եւ նրա բնակչի, չպետք է շարունակի պաշտոնավարել»,- հայտարարել է քաղաքապետը: Իսկ թե հատկապես որ ոլորտում ցուցաբերած անբարեխղճության համար է պատժվել Կենտրոնի պաշտոնյան, մեզ պարզել չհաջողվեց, քանի որ քաղաքապետարանի լրատվական ծառայությունից «Առավոտին» ասացին, որ իրենք էլ տեղյակ չեն:

Բացի այդ, Գ. Բեգլարյանը հանձնարարել է Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին՝ միջոցներ ձեռնարկել ընդլայնելու իրենց ենթակայությամբ գործող ստորաբաժանումներն ու Երեւանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների համագործակցությունը, քանի որ, ըստ քաղաքապետի, վարչական շրջանների ղեկավար կազմը քիչ է տեղեկացված Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքների մասին:

Պարոն Բեգլարյանը կարեւորել է նաեւ այն, որ քաղաքապետարանում տրված յուրաքանչյուր հանձնարարական վարչական շրջաններում դառնա աշխատանքային ընթացակարգ, որին պետք է հետեւեն Երեւանի վարչական միավորների ղեկավարներն ու քաղաքապետարանի ղեկավար կազմը՝ անձամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել