Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր մաքսատուն կունենանք

Օգոստոս 21,2009 00:00

Կառավարության որոշմամբ ստեղծվելու է Պետեկամուտների կոմիտեի միջազգային փոստային եւ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն, որի գործունեության տարածք է սահմանվել Հայաստանի ամբողջ տարածքը: Այս մասին հայտնում են կառավարությունից:

Կառավարության պատասխանատուներն այդ որոշումը պայմանավորում են վերջին ժամանակներս մեծ ծավալների հասած էլեկտրոնային առեւտրով:

Նշենք, որ մեր երկրի ոչ բոլոր մաքսատներն են հագեցված փոստային առաքանին զննող հատուկ սարքավորումներով, ուստի անհրաժեշտություն է առաջացել հիմնել դրանցով հագեցած մասնագիտացված մաքսատուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել