Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՎԵՐԺ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ»

Օգոստոս 21,2009 00:00

«Շատ բան կախված է Ադրբեջանից: Մենք միշտ էլ երկխոսության պատրաստակամություն ենք հայտնել, սակայն Բաքվում չեն ցանկանում խոսել անմիջականորեն մեզ հետ, կարծելով, թե դա կնշանակի ԼՂՀ անուղղակի ճանաչում: Իսկ բանակցություններ վարելով միայն Հայաստանի հետ՝ Ադրբեջանն այլ նպատակ է հետապնդում. նրան ներկայացնել որպես ագրեսոր՝ իբր Հայաստանն է զավթել Լեռնային Ղարաբաղը: Մինչդեռ ամեն ինչ այլ կերպ է: Եթե Հայաստանը լիներ ագրեսոր, ապա մեր պատմական արեւմտյան տարածքները վաղուց ազատագրված կլինեին»,- «ԱրմԻնֆոյին» կարծիք է հայտնել ղարաբաղյան պատերազմի վետերան Սերգեյ Խաչիկյանը: Նա նաեւ հավելել է. «Մենք չենք ուզում պատերազմ, որին մեզ դրդում են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Արեւմուտքի որոշակի շրջանակներ: Սակայն եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողությունները վերսկսվեն, ես չեմ կասկածում, որ հայրենիքի պաշտպանների նոր սերնդի հետ միասին զենք կվերցնեն նաեւ վետերանները, որոնք երիտասարդների հետ կիսելու շատ բան ունեն»: Նա նաեւ համոզված է, որ առաջինը ԼՂՀ-ն պետք է ճանաչի հենց Ադրբեջանը, քանի որ Լեռնային Ղարաբաղը երբեք նրան չի պատկանել. «Դա կծառայի երկու ժողովուրդների հաշտությանը եւ տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը: Ինչպես փորձը ցույց է տալիս, պատերազմները ոչինչ չեն լուծում, հաղթում են բանականությունն ու արդարությունը: Հավերժ թշնամիներ չեն լինում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել