Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍԱԴՐԵԼՈ՞Ւ Է

Օգոստոս 21,2009 00:00

Պաշտոնական Մոսկվան, ձգտելով պահպանել իր ազդեցիկ դիրքը հետխորհրդային տարածքում, ինչպես նաեւ ուժեղ խաղաքարտեր ունենալ Բրյուսելի, Փարիզի եւ Բեռլինի հետ երկխոսությունում, բոլոր հնարավոր ճանապարհներով արգելափակելու է նոր «Մետաքսե ուղիները» Ասիայից դեպի Եվրոպա, երեկ վկայակոչելով «Украинская правда» պարբերականին՝ փոխանցել է «tert.am»-ը: Հակադրման պարզագույն մեթոդը, ըստ պարբերականի, «Նաբուկոյի» ճանապարհին լարվածության օջախներ ստեղծելն է։ «Չնայած այժմ էլ Ռուսաստանի համար կովկասյան իրավիճակի շուրջ «անհանգստության» առիթ չկա, ակնհայտ է, որ Կրեմլին ցանկացած պատրվակով ձեռնտու է հրահրել տարածաշրջանում ռազմական հակամարտության հերթական շղթա՝ այսպիսով ստիպելով եվրոպացիներին հետաձգել հավակնոտ ծրագրերը էներգետիկ անվտանգության ոլորտում»,- գրել է հոդվածագիրը՝ չբացառելով, որ Եվրոպան ստիպված կլինի վերադառնալ Հայաստանի տարածքով խողովակաշարի անցկացման գաղափարին՝ շրջանցելով Վրաստանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել