Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵՐԼՈԿ ՀՈԼՄՍ ՊԵՏՔ ՉԷ ԼԻՆԵԼ

Օգոստոս 21,2009 00:00

\"\"

Փաստահավաք խմբում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը «Արմինֆո»-ին ասել է, որ որեւէ ակնկալիք չունի ԱԺ «մարտի 1-ի» հանձնաժողովի հրապարակելիք զեկույցից: Հարցին՝ Փաստահավաք խմբի ներկայացրած նյութերը, ձեր կարծիքով, բավարար չէի՞ն, որպեսզի Նիկոյանը համապատասխան նյութեր ունենար ձեռքի տակ, նա պատասխանել է. «Այդ հարցերի պատասխանը կարելի էր ստանալ նաեւ առանց Փաստահավաք խմբի նյութերի, սակայն նախաքննական մարմինը՝ հատուկ քննչական ծառայությունը, պետք է աշխատեր այդ ուղղությամբ՝ եւ հատուկ միջոցների կիրառման, եւ այլ հարցերի: Դա պրոֆեսիոնալների գործն էր, եւ հատուկ կառույցներ ստեղծելու կարիք ամենեւին էլ չկար: Ամենայն հավանականությամբ նրանք ցանկություն չունեին, դրա համար էլ որեւէ լուրջ բան չարեցին: Կարծում եմ՝ ամենեւին էլ հարկավոր չէ Շերլոկ Հոլմս լինել՝ այդ ամենը
բացահայտելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել