Այնպիսի մարդիկ կան, որոնց ոչնչով հնարավոր չէ զարմացնել, փակուղի մտցնել: Նրանք միշտ ուշադիր են: Հակառակ պատկերն են ցրված ու անուշադիր մարդիկ, որոնք ամենապարզ իրավիճակներում իրենց կորցնում են:
Առաջարկում ենք մի թեստ, որի հարցերին պետք է «այո» կամ «ոչ» ասել:
1. Անուշադրության պատճառով հաճա՞խ եք պարտվում:
2. Ձեր ընկերներն ու բարեկամները արդյո՞ք ձեր «գլխին սարքում» են:
3. Կարողանո՞ւմ եք զբաղվել որեւէ գործով եւ միաժամանակ լսել, թե ձեր կողքին ինչ են խոսում:
4. Փողոցում երբեւէ դրամ գտե՞լ եք:
5. Փողոցն անցնելիս ուշադիր նայո՞ւմ եք ձեր շուրջը:
6. Կարո՞ղ եք երկու օր առաջ տեսած ֆիլմը մանրամասն հիշել:
7. Ձեզ բարկացնո՞ւմ է, երբ գիրք, թերթ կարդալիս, հեռուստացույց դիտելիս կամ որեւէ գործով զբաղված լինելու ժամանակ ձեզ գործից կտրում են:
8. Խանութում տված մանրադրամը դրամարկղի մոտ ստուգո՞ւմ եք:
9. Անհրաժեշտ իրը բնակարանում հեշտությա՞մբ եք գտնում:
10. Եթե անսպասելի ձեզ կանչում են, արդյո՞ք ցնցվում եք:
11. Պատահո՞ւմ է, որ մարդուն մեկ ուրիշի տեղն եք դնում:
12. Կարո՞ղ եք զրույցով այնպես տարվել, որ անհրաժեշտ կանգառը բաց թողնեք:
13. Կարո՞ղ եք առանց երկար մտածելու՝ ձեր հարազատների ծննդյան օրերը հիշել:
14. Քնից հեշտությա՞մբ եք արթնանում:
15. Մեծ քաղաքում, առանց կողմնակի օգնության, ձեզ անհրաժեշտ հաստատությունը կարո՞ղ եք գտնել, եթե այդ նույն վայրում եղել եք մեկ անգամ եւ այն էլ մեկ տարի առաջ:
Մեկական միավոր նշանակեք 2, 3, 4, 5, 6, 8, 9, 13, 14 եւ 15 հարցերին տրված «այո» եւ 1, 7, 10, 11, 12 հարցերին տրված «ոչ» պատասխաններին:
11 միավոր եւ ավելի: Դուք զարմանալիորեն ուշադիր եք: Դրան միայն կարելի է նախանձել, քանի որ բոլորին չէ, որ դա տրվում է:
5-ից 10 միավոր: Դուք բավական ուշադիր եք, ոչ մի կարեւոր բան չեք մոռանում: Բայց երբեմն ցրվածություն եք ցուցաբերում, ինչն էլ տհաճ հետեւանքներ է ունենում: Ամեն դեպքում կարեւոր պահերին կարողանում եք կենտրոնանալ:
4 եւ պակաս միավոր: Դուք բավական ցրված եք, ինչի հետեւանքով տհաճ իրավիճակների մեջ եք հայտնվում: Երբ ձեզ դրա համար նկատողություն են անում, դուք ժպիտով եք պատասխանում, իբր երազկոտ եք եւ մանրուքներին ուշադրություն չեք դարձնում: Բայց արդյո՞ք դրանք մանրուքներ են: Չէ՞ որ ձեր անուշադրությունից նաեւ շրջապատն է տհաճ վիճակում հայտնվում: Աշխատեք դրանից ազատվել: