Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԶՐԿԵ՞Ն ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ

Օգոստոս 20,2009 00:00

Եվրոպայի հեռարձակողների միությունը (EBC) տեղյակ է Ադրբեջանում «Եվրատեսիլ-2009» մրցույթի հետ կապված բողոքների առնչությամբ լրատվամիջոցներում տեղ գտած լուրերին ու մեղադրանքներին: Այդ առիթով սկսվել է հետաքննություն, որի մասին հայտարարել է «Եվրատեսիլի» գործադիր ղեկավար Սվանտե Ստոքսելիուսը՝ պատասխանելով «Արմինֆոյի» թղթակցի այն հարցին, թե իրավունք ունի՞, արդյոք, Ադրբեջանը հետագայում մասնակցել «Եվրատեսիլ» մրցույթին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հարցաքննության է ենթարկել «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի օգտին քվեարկած Ադրբեջանի քաղաքացիներին: Արշակյան քույրերի կատարմամբ «Ջան-ջան» երգի օգտին ընդհանուր առմամբ քվեարկել է Ադրբեջանի 43 քաղաքացի:

«Հետաքննությանը կմասնակցեն մեր տեխնիկական գործընկերները, ինչը տեղական հեռարձակողներին խնդիրը պարզաբանելու հնարավորություն կտա: Քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել, մենք չենք կարող մեկնաբանել այդ առնչությամբ լուրերն ու մեղադրանքները»,- ասել է Ստոքսելիուսը:

Նշենք, որ Ազգային անվտանգության նախարարության ներկայացուցիչը «Ռոյթերին» հաստատել է «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի օգտին քվեարկած Ադրբեջանի քաղաքացիներին հարցաքննության հրավիրելու փաստը, սակայն հրաժարվել է մեկնաբանություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել