Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՀԱՐՍՏԱՑԵԼ Է 10 ԱՆԳԱՄ

Օգոստոս 20,2009 00:00

ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու եկամուտները մեկ տարվա ընթացքում աճել են ավելի քան 10 անգամ։ Կուսակցությունում դա բացատրում են տեխնիկական հանգամանքներով։ Այսպես, 2008թ. նա վաստակել էր 15 մլն ռուբլի, ինչը գրեթե 10 անգամ ավելի է, քան նախորդ տարի գրանցված եկամուտը։ Նշենք, որ 2007թ. Ժիրինովսկին, առաջադրելով իր թեկնածությունը Պետդումայում, հայտարարագրել էր 1,3 մլն ռուբլի՝ որպես աղբյուր նշելով պատգամավորական աշխատավարձը եւ Մոսկվայի պետական համալսարանում դասախոսություններից ստացված հոնորարները, հայտնում է tert.am-ը՝ վկայակոչելով ԹպՊՏՎՏրՑՌ-ն։ Ժիրինովսկու նյութական վիճակը չի փոխվել. եկամուտների աճը պայմանավորված է մեքենաների վաճառքով, որոնք գրանցված են եղել կուսակցության առաջնորդի անունով, բացատրում է խմբակցության ապարատի ղեկավար Օլեգ Լավրովը։ Ժիրինովսկու հաշվեհամարներում գրանցված է 1,2 մլն ռուբլի։ Անշարժ գույք կամ տրանսպորտ չկա։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել