Պակիստանյան իշխանություններին հաջողվել է հայտնաբերել եւ ձերբակալել «Թալիբան» շարժման բարձրագույն ղեկավարներից մեկին՝ մոլլա Օմարին, հաղորդում է 7or.am-ը։ Նրան ձերբակալել են Աֆղանստանին սահմանակից Հարավային Վազիրստան շրջանում։ Ինչպես հաղորդել են Պակիստանի իշխանությունները, մոլլա Օմարը հաստատել է պակիստանցի թալիբների առաջնորդ Բեյթուլլի Մեհսուդի մահը։ Հատուկ ծառայությունների տվյալներով՝ նա սպանվել է այս ամսվա սկզբին Պակիստանի արեւմուտքում ԱՄՆ ԿՀՎ-ի կողմից արձակված բալիստիկ հրթիռի հարվածից։ Վերջին 24 ժամվա ընթացքում Օմարը դարձել է պակիստանցի թալիբների բարձրագույն ղեկավարներից երկրորդ ձերբակալված անձը։ Թալիբների խոշորագույն ջոկատներից մեկի հրամանատարը՝ Քարի Սայֆուլլին, ձերբակալվել է այն ժամանակ, երբ, լինելով վիրավոր, գաղտնի հիվանդանոցներից մեկում օգնություն էր ստանում։ Երկու թալիբներն էլ հարցաքննվում են եւ ցուցմունք տալիս։