Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն «պատասխանատու» լուրեր

Օգոստոս 20,2009 00:00

\"\"Աֆղանստանի կառավարությունը արգելել է ԶԼՄ-ներին՝ տեղեկատվություն հրապարակել երկրում տեղի ունեցող ահաբեկչական ակտերի մասին: Ինչպես հաղորդում է newsru.com-ը, արգելքը գործելու է մինչեւ օգոստոսի 20-ի երեկոն, երբ երկրում կավարտվեն նախագահական ընտրությունները: BBC-ին հայտնում է, որ կառավարության նման քայլը միանգամայն անսպասելի էր Աֆղանստանում աշխատող լրագրողների համար: Առայժմ պարզ չէ, արդյոք այդ երկրում հավատարմագրված արտասահմանյան լրագրողները հնարավորություն կունենա՞ն իրենց լրատվական գործակալություններին, թերթերին, հեռուստաընկերություններին հայտնել ահաբեկչական ակտերի մասին, եթե դրանք տեղի ունենան մոտակա 48 ժամվա ընթացքում: Վերջին օրերին «Թալիբանի» կողմնակից մահապարտ ահաբեկիչները արդեն մի քանի անգամ ռումբեր են պայթեցրել Քաբուլում եւ երկրի այլ քաղաքաներում, որի արդյունքում մարդկային բազմաթիվ զոհեր են եղել: Կառավարությունը որոշել է արգելել նման տեղեկատվության տարածումը, որպեսզի բնակչության շրջանում վախի մթնոլորտ չառաջանա, եւ ընտրողները չվարանեն ներկայանալ ընտրատեղամասեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել