Լրահոս
Օրվա լրահոսը

Նահանգապետը հանդիպեց հյուսիսկորեացիների հետ

Օգոստոս 20,2009 00:00

\"\"Հյուսիսային Կորեան ներկայացնող երկու դիվանագետ երեկ ժամանել են ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգ եւ պատրաստվում են հանդիպել նահանգապետ Բիլ Ռիչարդսոնի հետ: Ըստ lenta.ru-ի, դիվանագետներն աշխատում են ՄԱԿ-ում եւ նահանգապետի հետ հանդիպման նախաձեռնությունը հենց իրենցն է: Ռիչարդսոնը Բիլ Քլինթոնի նախագահության օրոք ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչն էր եւ ունի միջազգային բանակցողի համբավ, մասնավորապես՝ նա շփումներ ուներ Հյուսիսային Կորեայի, Սուդանի, Կուբայի եւ Իրաքի ներկայացուցիչների հետ: Նյու Մեքսիկայի նահանգապետը հայտարարել է, որ հանդես չի գալու Բարաք Օբամայի կառավարության անունից: Սանտա-Ֆե-ում կայանալիք հանդիպումը հաջորդելու է այս ամիս ամերիկացի բարձրաստիճան ներկայացուցիչների եւ հյուսիսկորեացի պաշտոնյաների մեկ այլ հանդիպմանը, երբ նախկին նախագահ Քլինթոնը մասնավոր այցով մեկնել էր Փհենյան եւ նպաստել էր ազատազրկման դատապարտված երկու ամերիկացի լրագրողների ազատ արձակմանը: Անցած երեքշաբթի Քլինթոնը եւ Օբաման քննարկել են այցի արդյունքները, եւ ԱՄՆ ներկայիս ղեկավարն իր խորին շնորհակալությունը հայտնեց նախկին նախագահին: Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ամուսնու այցը Փհենյան օգնել է ամերիկյան վարչակազմին՝ ավելի հստակ պատկերացում կազմել Հյուսիսային Կորեայում ստեղծված իրավիճակի մասին, սակայն Վաշինգտոնի քաղաքականությունը Փհենյանի նկատմամբ անփոփոխ է լինելու: ԱՄՆ-ն շարունակելու է պահանջել, որ Հյուսիսային Կորեան հրաժարվի իր միջուկային ծրագրից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել