Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթաթոշակ՝ լավագույններին

Օգոստոս 20,2009 00:00

Լոս Անջելեսում գործող Հայ իրավաբանների միությունը (Armenian Bar Association) այս տարի կրթաթոշակներ է տրամադրել իրավաբանական համալսարանների երեք հայ ուսանողների: Ինչպես «Նոյյան տապանին» տեղեկացրել են ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի հանրային կապի գրասենյակից, այս տարի կրթաթոշակ կստանան Նաթալի Մարտիրոսյանը՝ Լոս Անջելեսի UCLA համալսարանից, Գարիկ Նահապետյանը՝ Լոս Անջելեսի մերձակա Էրվայն քաղաքի UCI համալսարանից, եւ Աստղիկ Սոլոմոնյանը՝ Երեւանի պետական համալսարանից: Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Հայ իրավաբանների միության կրթաթոշակ ստանալու գլխավոր պայմաններից են ուսանողների բարձր առաջադիմությունը եւ գործուն մասնակցությունը հայկական համայնքի կյանքին, հատկապես՝ մարդասիրական եւ իրավաբանական բնագավառներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել