Աղջիկների համար լոնդոնյան դպրոցի երաժշտության ուսուցչուհի Հելեն Հոդարդը, ով մասնակցել է «Օլիմպիական խաղեր 2000»-ի բացման արարողությանը, մեղադրվում է անչափահաս աշակերտուհու հետ սիրային կապ ունենալու մեջ։ Ուսուցչուհուն կարող է նաեւ ազատազրկում սպառնալ, հաղորդում է tert.am-ը՝ հղում անելով The Daily Mail-ին։ Հոդարդը երեք տարի շարունակ ընկերական հարաբերություններ է պահպանել աշակերտուհու հետ, նրանք հաճախ են սուրճ ըմպել դասերից հետո։ Այս տարվա սկզբին իրենց ընկերությունը վերածվել է այլ մակարդակի հարաբերությունների. հրատարակության համաձայն՝ նրանք բազմիցս գտնվել են սեռական կապի մեջ։ Նախորդ ամիս անհայտ մարդիկ բացահայտել են 26-ամյա Հոդարդի կապը 15-ամյա աղջկա հետ։ Հոդարդին ազատել են աշխատանքից, իսկ վերջինիս գործով զբաղվում է ոստիկանությունը։ Իր հերթին, աշակերտուհին, ում անունը չի հրապարակվում, հայտարարել է այն մասին, որ սիրում է միսս Հոդարդին եւ պատրաստվում է վերսկսել հարաբերությունները սիրելի ուսուցչուհու հետ, երբ լրանա իր 16 տարին։