Ինչպես տեղեկացնում է panorama.am կայքը՝ Թուրքիայում հազարավոր երեխաներ ենթարկվում են սեռական ոտնձգությունների: Այս մասին տվյալներ է հրապարակել թուրքական «Milliyet» օրաթերթը: Սոցիալական ծառայությունների երեխաների պաշտպանության միության (SHCEK) զեկույցի համաձայն՝ 2001-2006թթ. ընթացքում Թուրքիայում սեռական հարձակման է ենթարկվել 3 858 մանկահասակ երեխա:
Հիշյալ զեկույցը կազմվել է Միավորված ազգերի կազմակերպության Երեխաների իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիայի հիման վրա: