Լրահոս
Օրվա լրահոսը

Կայք կունենան, բա հետո՞

Օգոստոս 20,2009 00:00

Դեռեւս հունիսի 16-ին ենք տեղեկացրել, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանի 914 համայնքապետարանների մեջ չկա մեկը, որ ունենա եւ լիարժեք օգտագործի հանրային իրազեկման բոլոր միջոցները: Օրինակ, ինտերնետ կա միայն 255 համայնքում կամ համայնքների 28%-ում, պաշտոնական կայք ունի ընդամենը 20 համայնք՝ հազիվ 2%-ը: Կայքերն էլ միայն ճանաչողական են, չեն ներկայացնում համայնքի այսօրը, ընթացիկ կյանքն ու առօրյան: Այս տվյալների հրապարակումից երկու ամիս անց Տավուշի մարզպետարանում որոշել են շտկել վիճակը կամ գոնե նպաստել հարցի լուծմանը: Տավուշի մարզի 62 համայնքներից կայք ունի միայն Դիլիջան քաղաքը, տեղեկատվական ցուցատախտակ կա 53 համայնքում, 9-ում՝ չկա:

Մարզպետարանը որոշել է, որ մարզի մյուս չորս քաղաքները եւս՝ Բերդ, Իջեւան, Նոյեմբերյան, Այրում, պետք է կայքեր ստեղծեն, տեղեկատվական ցուցատախտակ ունեցող համայնքներում հանրային իրազեկման այդ միջոցը պարբերաբար թարմացվի եւ նոր տեղեկություններ մատուցի: Ի դեպ, մարզպետարանում գիտեն, որ Դիլիջանի կայքը նորություններ չի մատուցում, բայց նոր ստեղծվող կայքերի համար նման պահանջ չեն դրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել