«Առավոտը», հենվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների վրա, երեկ տեղեկացրել էր, որ Ղարաբաղում աճել է ծնելիությունը: Նույն օրը Լեռնային Ղարաբաղի կառավարությունը որոշել է հանրապետությունում բացել եւս 3 մանկապարտեզ. Ստեփանակերտում, Մարտունիում եւ Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում՝ ընդամենը 300 երեխայի համար: Արդյունքում Ղարաբաղում կլինի պետական 24 մանկապարտեզ, այն դեպքում, երբ ընդամենը երկու տարի առաջ՝ 2007 թվականին, կար 5 մանկապարտեզ: Ի դեպ, Ղարաբաղում մասնավոր մանկապարտեզներ են բացել Հայ ավետարանչական ընկերակցությունը եւ Հայ օգնության միությունը: