Մոսկվայում՝ օտարազգիների վրա չափահաս կամ անչափահաս սափրագլուխների հերթական հարձակումից տուժել են հարձակվողները: Ըստ Ռուսաստանի հայերի միության, օգոստոսի 16-ին, երեկոյան 18:30-ի մատույցներում, Պոլյարնայա փողոցում երկու սափրագլուխ հարձակվել են Մոսկվայում մշտական բնակվող հայ Գեորգի Մուկանյանի եւ չեչեն Ասլամբեկ Իզնաուրովի վրա: Ըստ հարձակման ենթարկվածների, իրենք հանգիստ քայլում էին, երբ հարձակվողները վիրավորելով ազգային արժանապատվությունը՝ սկսել են հարվածներ տեղալ եւ օգտագործել սառը զենք: Սակայն հարձակվողները տեղյակ չեն եղել, որ իրենց պոտենցիալ զոհերը մարզիկներ են՝ բռնցքամարտիկներ: Հակահարված ստանալով՝ սափրագլուխները դիմել են փախուստի, սակայն Գեորգի Մուկանյանը դեմքին դանակի հարված է ստացել:
Ըստ Ռուսաստանի հայերի միության, այս ամենին ականատես է դարձել ոստիկանության պարեկային խումբը, սակայն հանցագործներին դեռ չեն գտել: