Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՐԻՄԻՆԱԼԻ» ՀԵՂԻՆԱԿԸ՝ ՄԱՐԴԱՍՊԱՆ

Օգոստոս 20,2009 00:00

Օրերս հայտնի դարձան բրազիլական Մանաուս քաղաքում հանրահայտ եւ սիրված «Կրիմինալ» հեռուստաշոուի պատրաստման մանրամասները: Հեռուստաշոուի հեղինակ ու վարող Ուոլես Սուզան, որը երեք անգամ պատգամավոր է ընտրվել Ամազոնաս նահանգի օրենսդիր մարմնում, մեղադրվում է 9 սպանությունների գործով: Ըստ inopressa.

ru–ի, այդ սպանությունները լուսաբանվել են նրա հեղինակային հաղորդման մեջ: Քննությունը պարզել է, որ այդպիսով նա ազատվում էր իր քաղաքական հակառակորդներից՝ միաժամանակ բարձրացնելով հաղորդման վարկանիշը: «Կրիմինալ» հեռուստաշոուն մեծ համբավ ուներ նահանգում: Հեղինակը հեռուստալսարանին ոչ միայն ծանոթացնում էր կրիմինալի մութ անցքերի հետ, այլ նաեւ ռեպորտաժներ էր պատրաստում հանցավոր աշխարհի «խոհանոցից»: Նրան միշտ հաջողվում էր առաջինը հայտնվել ճիշտ տեղում՝ ճիշտ պահին: Օրինակ, հաղորդումներից մեկում լրագրողը մոտենում է անտառում սպանված տղամարդու դիակին եւ արտաբերում «Խորոված մսի հոտ է գալիս, մահը վրա է հասել առավոտյան… ամենայն հավանականությամբ՝ մահապատիժ էր»: Բացատրել նմանօրինակ իրազեկվածությունն ու օպերատիվությունը, իրավապահները կարողացել են միայն օրերս, երբ բացահայտվել է պատգամավորի լայն կապերն ինչպես ոստիկանությունում, այնպես էլ հանցաշխարհում: «Մենք պարզել ենք նաեւ, որ Սուզան ինքն է կազմակերպել սպանությունները, որոնք այնուհետեւ լուսաբանել է հեռուստաշոուում: Նա էր որոշում՝ ով պիտի մեռնի, որպեսզի բորբոքեր հեռուստադիտողի հետաքրքրասիրությունը: Պատգամավորն օգտվում էր վարձու մարդասպանների ծառայություններից, որոնցից մեկն էլ «ծախել» է նրան»,- ասել են իրավապահները: Ձերբակալված է ավելի քան 15 կասկածյալ, որոնք մասնակցել են հեռուստահաղորդման պատրաստմանը եւ նկարահանմանը: Նրանց մեջ են նաեւ Սուզայի որդին եւ եղբայրը: Չնայած Ուոլես Սուզան մեղադրվում է 9 սպանությունների, թմրանյութերի տարածման եւ զենքի անօրինական կրման համար՝ պատգամավորական անձեռնմխելիության շնորհիվ նա դեռ ազատության մեջ է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել