Օգոստոսի 16-ին «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ճանապարհների հերթապահից ոստիկանության տրանսպորտային բաժնում ահազանգ է ստացվել, որ Թբիլիսի-Երեւան մարդատար գնացքի տակ մարդ է ընկել: ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության համաձայն, 1958թ. ծնված Գագիկ Պ.-ի վարած Թբիլիսի-Երեւան թիվ 371 մարդատար գնացքի տակ էր ընկել 63-ամյա Անդրանիկ Դավթյանը, որը տեղում մահացել է: