Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ԳՈՀ Է

Օգոստոս 20,2009 00:00

Երեկ մարզեր էր այցելել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը՝ մեր կառավարության եւ Համաշխարհային բանկի՝ մարզերի համաչափ զարգացման ու արդիականացման ծրագրով նախատեսված Ապարան եւ Արմավիր քաղաքների հիվանդանոցների վերակառուցման աշխատանքներին ծանոթանալու համար: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից: Այդ տեղեկատվության համաձայն, նախարարը կարծիք է հայտնել, որ վերակառուցման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, եւ հիվանդանոցները շահագործման կհանձնվեն նախանշված ժամկետում: Նշենք, որ ծրագիրը համալիր է, ինչը նշանակում է, որ այս հիվանդանոցները համալրվելու են ժամանակակից սարքավորումներով, նոր գույքով, մասնագետներն էլ վերապատրաստվելու են:

Նշենք նաեւ, որ այս ծրագիրը սկսվել է 2007-ից, որի նպատակն է որակյալ բուժսպասարկում ապահովել հանրապետության 10 մարզերի 10 որակյալ բուժհաստատություններում, որի շնորհիվ մարզերի բնակիչները առողջական խնդիրներով չեն հասնի Երեւան: Նախատեսված է շահագործման հանձնել Իջեւանի, Հրազդանի, Ապարանի հիվանդանոցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել