Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրանժի» հեռախոսակապը՝ նոյեմբերից

Օգոստոս 20,2009 00:00

\"\"Մինչեւ այս տարվա վերջ հեռախոսակապի ոլորտում իր ծառայությունները կսկսի մատուցել «Օրանժ Հայաստան» ընկերությունը: Այս մասին, ըստ Panorama.am-ի, լրագրողներին հայտնել է «Ֆրանս-տելեկոմ» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ՝ «Օրանժ Հայաստանի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Տնօրենը հերքել է տարածված այն խոսակցությունները, թե «Օրանժ Հայաստան» ընկերությունը պատրաստվում է հրաժարվել իրեն տրված լիցենզիայից, քանի որ նրա վրա ճնշում է գործադրվում ոլորտի մյուս 2 օպերատորների կողմից: Նրա խոսքերով. «Ոչ մի նման բան չկա: Նոյեմբերին մենք որոշել ենք մեր ծրագիրը եւ ամեն ինչ ընթացքի մեջ է, ինչպես եւ ծրագրված է եղել: Մենք ոչ մի խնդիր չունենք մեր մրցակիցների հետ»: Պատասխանելով այն հարցին, թե հայաստանյան բջջային հեռախոսակապի սպառողները ե՞րբ կկարողանան օգտվել այդ ծառայությունից, տնօրենը նշել է, որ «կոնֆիդենցիալ պատճառներից ելնելով», ընկերությունը զերծ է մնում պաշտոնապես որեւէ ժամկետ հայտարարելուց. «Ծրագիրը մնացել է նույնը, եւ այն, ինչ մինչ այդ հայտարարել ենք, մնացել է նույնը, ոչինչ չի փոխվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել