Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԻՆ

Օգոստոս 20,2009 00:00

Լրացավ արվեստի վաստակավոր գործիչ, սիրված դերասան Երվանդ Մանարյանի ծննդյան 85-ամյակը։ Այս առիթով երեկ Հայ ազգային կոնգրեսը, որի անդամն է նաեւ սիրված մտավորականը, շնորհավորել է Երվանդ Մանարյանին՝ մաղթելով նրան «քաջառողջություն՝ ի փառս հայ մշակույթի եւ ի կայացումն այն ազատ ու արժանապատիվ Հայաստանի, որի համար աննկուն պայքարում է բազմաշնորհ դերասան, Քաղաքացի եւ Մտավորական Երվանդ Մանարյանը»: Երեկ ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Երվանդ Մանարյանը համաժողովրդական հիացումի է արժանացել իր կերտած անկեղծ ու սքանչելի կերպարներով, դերասանական արվեստին անմնացորդ նվիրումով, յուրահատուկ, անկրկնելի իր տաղանդով։ Նա արժանավորապես է կանգնել ամենաակնառու հայ դերասանների, արվեստի գործիչների շարքում՝ նույնչափ սիրելի ե՛ւ մեծերի, ե՛ւ երիտասարդության համար։ Երվանդ Մանարյանը, սակայն, առաջին հերթին Քաղաքացի է՝ սկզբունքային, անթեք ու հաստատակամ, մտահոգ իր ժողովրդի եւ երկրի ներկայով ու ճակատագրով, նախանձելի կորովով՝ միշտ դրա համար պայքարի առաջին շարքերում։ Եվ վաստակաշատ արվեստագետի ու Քաղաքացու միատեղումն է մի անձի մեջ, որ արժեքային համակարգի խաթարման այսօրվա պայմաններում նրան դարձնում է իրական Մտավորականի էտալոն, նույն այդ մտավորական հասկացության այլասերման խոչընդոտ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել