ՌԴ-ն պատրաստ է քննարկել Իրանի առաջարկը՝ ռազմական ավիացիայի գնման մասին: Երեկ այդ մասին ԾԸԽհ-2009 ավիասալոնում հայտարարել է «Ռոսոբորէքսպորտ» գործարանի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Միխեեւը: «Իրանի հետ մեր հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն, այդ թվում՝ ավիացիոն արդյունաբերության ոլորտում: Եթե Իրանում հետաքրքրություն լինի ռազմական-տրանսպորտային, ռազմական ավիացիայի նկատմամբ, մենք կքննարկենք այդ առաջարկը»,- ասել է Միխեեւը: Այս փաստը անհանգստություն է պատճառել Իսրայելին: Այդ երկրի նախագահ Շիմոն Պերեսը երեկ հայտարարել է, թե Իրանին Ս-300 տիպի միջին տարածության զենիթա-հրթիռային համակարգերի մատակարարումը կարող է ազդել տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վրա: Նա նաեւ ասել է, թե այդ խնդիրն ինքը պատրաստվում է քննարկել Դմիտրի Մեդվեդեւի հետ: Պերեսի ասելով, ՌԴ առաջնորդը «խոստացել է քննարկել այդ հարցը»,- փոխանցում է կՀԸլԾ-ՁԸհհ-ը: Ռուսական զենիթա-հրթիռային այդ համակարգը այսօրվա դրությամբ համարվում է ամենաարդյունավետ միջոցը տարբեր տիպի օբյեկտները, ռազմական բազաները եւ կառավարման հենակետերը բոլոր տիպերի հրթիռակոծություններից, այդ թվում՝ բալեստիկ եւ այլ օդային-տիեզերական հարձակումներից պաշտպանելու համար: