Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՈՊԱԶՈՒԹՅԱՆ» ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

Օգոստոս 20,2009 00:00

\"\"
\"\"
\"\"
 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր վերջին ծրագրային ելույթում կոչ արեց ավտոմեքենաների վարորդներին եւ ուղեւորներին՝ կապել ամրագոտիները, արդարացիորեն
շեշտելով, որ առանց ամրագոտիների երթեւեկելը «լոպազություն» է: Համաձայնելով հարգարժան վարչապետի հետ, որ մեր ճանապարհը դեպի Եվրոպա սկսվում է երթեւեկության կանոնները հարգելուց, ուզում ենք հարցնել նրան՝ կարելի՞ է արդյոք ինտեգրվել եվրոպական
ընտանիքին առանց պետհամարանիշների: Տարբեր օրերին արված այս լուսանկարներից երեւում է, որ պետական գործերով վարչապետին տեղափոխող թե՛ «BMW»-ն, թե՛
«Մերսեդես Բրաբուսը» պետհամարանիշներ չունեն՝ խախտում, որի համար նախատեսված է 100 հազար դրամ տուգանք: Արդյոք այդ ձեւով երթեւեկելը լոպազություն չէ՞:

Լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել