Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թանգարաններն աշխատեցին մինչեւ ուշ գիշեր

Օգոստոս 19,2009 00:00

Վատիկանի թանգարանների գոյության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ հուլիսի 24-ին բազմաթիվ այցելուներ հնարավորություն են ունեցել ներկա գտնվել թանգարանների սրահներում մինչեւ ուշ գիշեր ու դիտել հովվապետերի կազմած արվեստի հարուստ հավաքածուների ստեղծագործությունները: Այդ մասին հայտնել է «KIPA» գործակալությունը:

Հավելենք նաեւ, որ Վատիկանի թանգարանների նոր մուտքը՝ բացված 2000թ., լուծել է թանգարանային համալիրի այցելուների մեծ հոսքի խնդիրը: Այժմ այցելուները կարողանում են անցնել ցուցասրահներ՝ մետաղից եւ ապակուց կառուցված 165 մետրանոց պարույրաձեւ հսկայական բեմի միջոցով:

«KIPA» գործակալությունը նշում է, որ 2007 թ. Վատիկանի թանգարանների այցելուների թիվը եղել է ռեկորդային՝ 4,3 միլիոն մարդ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել