Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե բախում չլիներ

Օգոստոս 19,2009 00:00

Մոսկվայում անցկացվեց հրապարակային եւ խճուղային հեծանվավազքի աշխարհի առաջնությունը 18 տարեկանների միջեւ, որտեղ Հայաստանը ներկայացնում էին խճուղային հեծանվորդ Արամ Մելիքյանն ու հրապարակային հեծանվորդ Սուրեն Պետրոսյանը:

Մեր ունեցած տեղեկություններով, Մելիքյանի ցուցանիշներն առավել քան համեստ են եղել: Դրա փոխարեն հաջող է հանդես եկել «Հայաստան» մարզական միության սան, ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանող Սուրեն Պետրոսյանը: Նա առաջին մրցաձեւում՝ խմբային վազք՝ միավորներով, մտել է եզրափակիչ, որտեղ 32 հոգու հետ պայքարում, ի վերջո, գրավել 17-րդ տեղը: Սակայն Սուրենը կարող էր անհամեմատ ավելի բարձր տեղ գրավել, անգամ մտնել լավագույն վեցյակ, եթե պայքարի երկրորդ հատվածում արգենտինացի մի հեծանվորդ չբախվեր նրան ու եւս մի քանի հոգու վայր գցեր, ինչի համար նա հեռացվել է պայքարից: Հետաքրքիր է, որ այդ տհաճ անակնկալից հետո վայր ընկնողներից միայն հայ մարզիկն է իր մեջ պայքարը շարունակելու վճռականություն դրսեւորել:

Երկրորդ օրը Սուրեն Պետրոսյանը հանդես է եկել նաեւ «սկրեչ» մրցաձեւում՝ խմբային վազք, 30 շրջան, մեկ եզրափակիչով: Եվ կրկին ուժեղագույնների հետ եզրափակիչում պայքարելու իրավունք վաստակել: Եվ եզրագիծը հատել է 10-րդը՝ իրենից ետ թողնելով մի շարք այնպիսի երկրների առաջատարների, որտեղ հեծանվասպորտը զարգացած է եւ հարուստ ավանդույթներ ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել