Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՐԻ ՏՈՒՆԸ»՝ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

Օգոստոս 19,2009 00:00

Երեկ ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի հերթական փուլի 60 սփյուռքահայ երիտասարդներ՝ Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, այցելեցին Մայր աթոռ Սբ. Էջմիածին, ուր հանդիպեցին Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տ. Վարդան աբեղա Նավասարդյանի հետ: Իր խոսքում հոգեշնորհ հայր սուրբը բարիգալստյան մաղթանքից հետո անդրադարձավ հայապահպանության խնդրին՝ վերջինիս համատեքստում կարեւորելով Հայրենիքի հետ կապը, հավատարմությունը Հայ առաքելական սուրբ եկեղեցուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել