Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԺԼԱՏ «ԱՍՏՂԵՐ»

Օգոստոս 19,2009 00:00

Ամերիկացի լրագրողները հատուկ ուսումնասիրել են, թե որ «աստղերն» են ամենագծուծը կամ ամենաշռայլը: Դերասան Ջոնի Դեպը, օրինակ, Չիկագոյի բարերից մեկում 4000 դոլար թեյավճար է թողել: Դեւիդ Բեքհեմն էլ, խմելով ընդամենը 100 դոլարանոց գարեջուր, 1000 դոլար է թողել մատուցողին: Երրորդ տեղում դերասան Չարլի Շինն է, նրան հետեւում է ճանաչված ռեստլեր եւ դերասան Հալկ Հոգանը, այնուհետեւ՝ դերասան, պրոդյուսեր եւ սցենարիստ Դրյու Քերին, Ռասել Կրոուն, Դրյու Բերիմորը, Բիլ Մյուրերը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման… Շռայլ «աստղերի» 10-նյակը եզրափակում է Դեն Էկրոյդը:

Ժլատ «աստղերի» տասնյակը հետեւյալ տեսքն ունի՝ Ջերեմի Պիվեն, Բրիթնի Սփիրս, Աշեր, Տայգեր Բուդս, Մադոննա, Քրիստեն Դանստ, Բիլ Քոսբի, Դուեյն Ջոնսոն, Միք Ջագեր, Ռեյչըլ Ռեյ: Ի դեպ, Սփիրսը կամ ընդհանրապես թեյավճար չի թողնում, կամ գրպանից ինչ-որ մանրադրամներ է հանում ու դնում սեղանին, իսկ Մադոննայի թեյավճարը չի գերազանցում իր պատվերի 4-5%-ը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել