Իրանը պատրաստ է առանց որեւէ նախապայմանի Արեւմուտքի հետ բանակցություններ վարել միջուկային խնդիրների շուրջ: Այդ մասին հայտնում է aysor.am-ը՝ վկայակոչելով «Reuters»-ին։
«Միջուկային հիմնահարցի շուրջ բանակցություններում Իրանի գլխավոր դիրքորոշումը քննարկումներն են առանց նախապայմանների»,- աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է «ՄԱԳԱՏԵ»-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Աշղար Սոլթանիեն։
Նշենք, որ ԱՄՆ եւ արեւմտյան մի շարք երկրներ մեղադրում են Իրանին խաղաղ միջուկային էներգակիրների արտադրության քողի տակ միջուկային զենքի արտադրության ծրագրերի իրականացման մեջ: Պաշտոնական Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ միջուկային ծրագիրը միայն բնակչությանն էլեկտրականությամբ ապահովելու համար է: