Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լրագրողը մահացել է ադրբեջանական բանտում

Օգոստոս 19,2009 00:00

Ադրբեջանի բանտում մահացել է լրագրող, «Թոլշի Սադո» («Թալիշների ձայն») թերթի գլխավոր խմբագիր Նովրուզալի Մամադովը:News.am-ը՝ վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, հայտնում է, որ 68-ամյա Մամադովը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության մեղադրանքով:Նա, մասնավորապես, մեղադրվում էր Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ:Խմբագրին մեղադրանք էր ներկայացվել նաեւ ազգային, ռասայական, կրոնական թշնամանք սերմանելու համար:Մամադովը թալիշների մշակութային կենտրոնի ղեկավարն էր, ղեկավարել է Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի լեզվաբանության բաժինը:Նա ձերբակալվել էր 2007-ի փետրվարին:Ազատազրկման մեջ Մամեդովը տառապում էր մի շարք հիվանդություններով, այդ թվում՝ սրտային:Հուլիսի 28-ին խմբագրին տեղափոխել էին մեկուսարանի հիվանդանոց:2009թ. ապրիլին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Անդրես Հերկելը (Էստոնիա) ու Եվգենիա Ջիվկովան (Բուլղարիա) այցելել էին Ադրբեջան եւ մեկուսարանում հանդիպել էին նաեւ Նովրուզալի Մամադովին:Միջազգային կազմակերպությունները բազմիցս Ադրբեջանի իշխանություններին հորդորել են ազատ արձակել ծանր հիվանդություններով տառապող մարդուն:Ադրբեջանի իրավապաշտպանների պնդմամբ՝ Մամադովի դեմ գործը սարքված էր, եւ խմբագիրը քաղբանտարկյալ էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել