Լրահոս
Օրվա լրահոսը

Դինքին սպանել են հատուկ ծառայություննե՞րը

Օգոստոս 19,2009 00:00

Հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ ի հայտ են եկել նոր մանրամասներ, որոնք լույս են սփռում կատարվածի վրա։ Ինչպես հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, սպանությունը կազմակերպել է գաղտնի հետախուզության ծառայության JITEM ստորաբաժանումը, որի գոյության փաստը մշտապես հերքվել է պաշտոնյաների կողմից։ Այս մասին վկայում է մի փաստաթուղթ, որը ներառված է Էրգենեկոն աղմկահարույց գործի երրորդ պաշտոնական մեղադրանքի մեջ։ Համաձայն փաստաթղթի, որը գտել են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախկին պատգամավոր Թուրհան Չյոմեզի համակարգչում, սպանության հետեւում կանգնած են եղել ազգությամբ քուրդ Յուսուֆ Զիյադը, պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը եւ Ազգային ոստիկանության ստորաբաժանումը։ Չյոմեզը, Քյուչուքը եւ Զիյադն այժմ անցնում են Էրգենեկոնի գործով։ Փաստաթղթի տեքստում մեջբերվում է պրոֆեսոր Էմին Գյուրսեսի, ով նույնպես անցնում է Էրգենեկոնի գործով, եւ գնդապետ Մուստաֆա Դյոնմեզի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Համաձայն ձայնագրության՝ Գյուրսեսը հետեւյալ խոսքերն է ասում Դյոնմեզին. «Հրանտ Դինքի սպանությունը լավ նախազգուշացում էր այդ կարգի մարդկանց համար»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել