Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խմելու ջուր՝ սահմանամերձ գյուղին

Օգոստոս 19,2009 00:00

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ՝ Լոռու մարզի Ձորամուտ համայնքում կառուցվում է ջրատար: Աշխատանքներն ավարտական փուլում են. 5 կմ ջրատարն ու ներքին ցանցն արդեն պատրաստ են, սեպտեմբերին կավարտվի նաեւ ջրամբարի կառուցումը: Գյուղի 120 ընտանիք շուտով կունենա շուրջօրյա ջրամատակարարում, եւ գյուղացիների կենցաղը կթեթեւանա: Հին ջրատարը վատթար վիճակում էր եւ խմելու ջուրը օրվա խնդիր էր դարձել:

Ձորամուտը Հայաստանի հյուսիսային սահմանի մոտ է, գյուղում բնակվում է ավելի քան 300 մարդ, որոնց մեծ մասը փախստական է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել