Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ղարաբաղում աճել է ծնելիությունը

Օգոստոս 19,2009 00:00

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ԼՂՀ-ում բարելավվում է ժողովրդագրական իրավիճակը. ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում ծնվել է 1 306 երեխա:

Ըստ ԱՎԾ տեղեկությունների, ծնունդների թվի ավելացումը պայմանավորված է 2000 թվականից ԼՂՀ-ում իրականացվող կառավարական ծրագրով: Համաձայն այդ ծրագրի, ընտանիքում երրորդ եւ հաջորդ երեխայի ծնվելու դեպքում նրանց անունով բացվում են նպատակային բանկային հաշիվներ: Բազմազավակ եւ երիտասարդ ընտանիքների համար նաեւ տարբեր արտոնություններ են սահմանված: Մասնավորաբար, 2008 թվականի հունվարից յուրաքանչյուր երիտասարդ զույգ ամուսնանալիս 300 հազար դրամ միանվագ նպաստ է ստանում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել