Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեք մարզ ու մեկ նավաստի

Օգոստոս 19,2009 00:00

«Առավոտը» տեղեկացրել է, որ ՀՀ Սյունիքի մարզի մի շարք գյուղեր մեծ վնասներ էին կրել գարնան կարկտահարությունից, սակայն առայսօր այդ վնասները չեն փոխհատուցվել: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Երեւանում լրագրողներին ասաց, որ վնասները չափվում են միլիոններով:

Կարկուտից տուժել են նաեւ Արմավիրի մարզի գյուղերը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը այցելել է տուժած գյուղեր եւ խոստացել, որ վնասի մասին տեղեկություններ կներկայացնի ՀՀ կառավարություն՝ հնարավորության սահմաններում գյուղացիներին աջակցություն ցուցաբերելու համար:

Տեղեկացրել ենք, որ հունիսի 11-ին անձրեւներից առաջացած սողանքներից ամբողջությամբ քանդվել է Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 11-րդ կմ-ի՝ կիսաքանդ հատվածը եւ սահմանամերձ Բերդի տարածաշրջանը մնացել է առանձնապես բարվոք վիճակում չգտնվող Ճամբարակ-Թթուջուր-Նավուր-Բերդ հանրապետական նշանակության ճանապարհի հույսին: ՀՀ կառավարությունը քանդված ճանապարհը նորոգելու փող էլ չունի: Փոխարենը ՀՀ կառավարությունը իր պահուստային ֆոնդից 97 միլիոն դրամ տվեց Զորի Բալայանին՝ շուրջերկրյա նավարկություն իրականացնելու համար:

Ի դեպ, Ադրբեջանում էլ հանրապետության էկոլոգիայի եւ բնական պաշարների նախարար Հուսեյն Բագիրովն է պետության հաշվին աշխարհեաշխարհ ման գալիս: Մեկ հասնում է Հարավային բեւեռ, մեկ նվաճում Կիլիմանջարոն՝ հընթացս երդվելով Ալիեւների անունով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել