Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԶԳՈՒՇԱՑԵՔ ԵՐԿԱԹՈՒՂՈՒՑ

Օգոստոս 19,2009 00:00

Վերջին 6 ամիսների ընթացքում Հարավկովկասյան երկաթուղում արձանագրվել է 8 դժբախտ պատահար: Համաձայն «ՀԿԵ» ՓԲԸ Աշխատանքի պաշտպանության ծառայության օպերատիվ տվյալների, որոնք «ԱրմԻնֆո» գործակալությանն է տրամադրել ընկերության մամուլի ծառայությունը, դժբախտ պատահարները վերջերս հաճախակիացել են: Այսպես, օգոստոսի 14-ից 17-ը արձանագրվել է 3 մահացու դժբախտ պատահար: Վերջինները տեղի են ունեցել Մասիս, Նորագավիթ եւ Իջեւան երկաթուղային վազուրդներում: «ՀԿԵ» ՓԲԸ-ն կոչ է անում հետիոտներին պահպանել գնացքների երթեւեկության գոտում գտնվելու անվտանգության կանոնները եւ հիշեցնում է, որ երկաթուղային տրանսպորտը հանդիսանում է բարձր վտանգի աղբյուր, եւ կոչ է անում քաղաքացիներին պաշտպանել միմյանց դժբախտ պատահարներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել