«Երկիր» միության տեղեկացմամբ, հուլիսի 31-ին Վահագն Չախալյանին Թբիլիսիի Գլդանիի թիվ 8 մեկուսարանից տեղափոխել են Ռուսթավի քաղաքի թիվ 2 ընդհանուր ռեժիմի գաղութ: «Երկիրը» օրեր առաջ իր մտահոգությունն էր հայտնել այդ կապակցությամբ, չբացառելով, որ հնարավոր է սադրանք կազմակերպվի Չախալյանի նկատմամբ:
Միությունը երեկ կրկին հայտարարեց, որ Վ. Չախալյանի նկատմամբ հնարավոր սադրանքի համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է անձամբ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու եւ Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլու վրա եւ պահանջեց, որ ջավախահայ ակտիվիստին գաղութից տեղափոխեն իր բանտարկության նախկին վայր: