Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԻՆՔՆԱԹԻՌ ՉԵՆ ԳՆԻ

Օգոստոս 19,2009 00:00

Այսուհետեւ իրանյան ավիաընկերությունները չեն վարձի կամ գնի ռուսական արտադրության օգտագործված ինքնաթիռներ. երկրի իշխանությունները դա խստիվ արգելել են: Ըստ tert.am-ի, այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղավիացիայի ղեկավար Մոհամեդ Ալի Իլհանին: Նրա խոսքերով՝ Ձձ-154 եւ Լխ-62 ինքնաթիռների երկու ավիավթարներից հետո, որոնք տեղի են ունեցել ընթացիկ տարվա հուլիսին, իշխանությունների նոր հրահանգի համաձայն՝ արգելվում է ձեռք բերել որեւիցե հին ինքնաթիռ: Իսկ նոր ինքնաթիռներ ձեռք բերելիս՝ դրանք պետք է համապատասխանեն անվտանգության բոլոր պահանջներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել