Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԲՐԱՅԶԱՅԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

Օգոստոս 19,2009 00:00

Ադրբեջանական լրատվամիջոցները ակտիվ քննարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակվելու մասին լուրերը: Մեկնաբանություններից բխող եզրահանգումներից մեկի համաձայն, դա այդքան էլ հաջող ընտրություն չէ եւ այնքան էլ ձեռնտու չէ Ադրբեջանի իշխանությանը, քանի որ ամերիկացի դիվանագետը քաջ ծանոթ է տարածաշրջանին եւ ունի անկախ կապեր: Իսկ դա նշանակում է, որ իր ակտիվությամբ Բրայզան ավելորդ խնդիրներ կստեղծի ադրբեջանական իշխանությունների համար: Չափազանց լավ տեղեկացված լինելով երկրում խոսքի ազատության հետ կապված իրավիճակի, ցույցերի ազատ անցկացումն արգելելու պատճառների մասին՝ նախկին համանախագահն ամեն կերպ կաջակցի Պետդեպարտամենտին՝ այս ամենը վերացնելու հարցում: Այս պարագայում Բրայզան կարող է վտանգավոր դառնալ իշխանությունների համար եւ արժանանալ Ադրբեջանում Նորվեգիայի նախկին դեսպան Ստեյնար Գիրի ճակատագրին, ով պետության ներքին գործերին միջամտելու համար հայտարարվել էր «persona non grata»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել