Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՍՏ ԲԱՅԲՈՒՐԹԻ, ԽՆԴԻՐ ՉԿԱ

Օգոստոս 19,2009 00:00

Վրաստանում ապրող հայերը նամակ են հղել Հայաստանի կառավարությանը, որում խնդրում են իրենց պաշտպանել վրացիներից եւ Վրաստանում ապրող ադրբեջանցիներից, գրում է «Ախալի տաոբե» թերթը: Նամակի տակ ստորագրել է Քվեմո Քարթլիում բնակվող հայ բնակչության մի մասը: Ըստ tert.am-ի, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթը հայտարարել է, որ ինքը ծանոթացել է նամակում բերված փաստերի հետ եւ կարող է ասել, որ այնտեղ գրված ամեն ինչը սուտ է: Նրա խոսքերով՝ նամակում հիշատակվում է Սամցխե-Ջավախք-Ծալկան: Բայբուրթի խոսքերով՝ դա ապացուցում է, որ բացի պատմությունը խեղաթյուրելուց, նամակի հեղինակները նաեւ խեղաթյուրում են աշխարհագրությունը: Վան Բայբուրթը նշում է, որ այդ տերմինն օգտագործվում է միայն մեկ՝ «Միացյալ Ջավախք» կազմակերպության կողմից, որը «ֆինանսավորվում է Ռուսաստանի կողմից, եւ լիովին հասկանալի է, թե ինչին է ծառայում այդ նամակը»: Խորհրդականը նաեւ ժխտում է վրացաբնակ հայերի եւ վրացիների կամ ադրբեջանցիների միջեւ եղած հակամարտության փաստը: Ինչ վերաբերում է «Ծիլկիի հարցին», ապա Վան Բայբուրթը բացառում է Հայաստանի կողմից այս տարածքների վերաբերյալ որեւէ պահանջ ներկայացնելը, քանի որ «Երեւանում հիանալի հասկանում են առկա իրավիճակը, եւ այս թեման երբեք չի կարող արդիական դառնալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել