Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՁԿՆՈՐՍԸ ԴՆԵՊՐԻՑ ՈՐՍԱՑԵԼ Է ՀԻՆ ՍՐԲԱՊԱՏԿԵՐ

Օգոստոս 18,2009 00:00

Խերսոնցի ձկնորսը սովորական եղեգնակարթով Դնեպրից որսացել է Տիրամոր հինավուրց սրբապատկեր:

Արտասովոր «որսը» ձկնորսը համարում է երկնային նշան: Դրա համար էլ նա որոշել է իր գտածոն փոխանցել եկեղեցուն:

Գտածոն արդեն համարվում է հրաշագործ: Ինչ-որ մեկն անգամ որոշել է ստուգել նրան վերագրվող հատկությունները: Ճիշտ է՝ դա արվել է խիստ շահադիտական կերպով՝ սրբապատկերին մոտեցրել են ակնթարթային շահման տոմսեր: «Հրաշք», սակայն, տեղի չի ունեցել:

Սրբապատկերը խիստ տուժել է թե ջրից, թե ժամանակի ընթացքում, թե բարբարոսական վարմունքից: Տախտակը կոտրված է եւ ամրացված պլաստմասսայի կտորներով, որոնք մեխված են: Մակագրությունները լավ են պահպանվել: Համարվում է, որ սրբապատկերը 200 տարվա պատմություն ունի: Ենթադրվում է, որ սրբապատկերը Դնեպրում է հայտնվել մաքսային խուզարկության ընթացքում, երբ մաքսանենգներն այն գետն են նետել:

Անակնկալ նվերը ստացած հոգեւորականներն իրենց հերթին չեն կասկածում, որ սրբապատկերն իրոք հրաշագործ է եւ հուսով են, որ երբ վերականգնումից հետո այն ցուցադրվի Խերսոնի եկեղեցում՝ հավատացյալների հոսք կլինի:

ԱՐԴՅՈ՞Ք ԴՈՒՔ ԳԻՏԱԿԻՑ ԵՔ

Ոմանք բավական գիտակից են: Մինչեւ որեւէ բան անելը՝ լավ մտածում են: Ոմանք էլ ոչ մի բանի մասին չմտածելով՝ արագընթաց սլանում են: Նույնիսկ եթե ծրագրի հաջողությունը երաշխավորված չէ, նրանք կարող են ամեն ինչով ռիսկի դիմել:

Իսկ ո՞ր կատեգորիային եք դուք պատկանում: Որպեսզի դա իմանաք, առաջարկվող թեստի հարցերին պատասխանեք:

 

1. Ամեն չնչին առիթով հունից դո՞ւրս եք գալիս:

2. Ձեզնից ֆիզիկապես ուժեղ մարդուն բարկացնել վախենո՞ւմ եք:

3. Պատահո՞ւմ է այնպես, որ ուշադրություն գրավելու համար սկանդալ սարքեք:

4. Սիրո՞ւմ եք մեծ արագությամբ երթեւեկել, նույնիսկ, եթե դա ռիսկի հետ է կապված:

5. Հիվանդության ժամանակ դեղերով շա՞տ եք տարվում:

6. Պատրա՞ստ եք գնալ մինչեւ վերջ, որպեսզի ստանաք այն, ինչ ձեզ պետք է:

7. Սիրո՞ւմ եք ժամերով արեւի տակ նստել:

8. Վստա՞հ եք, որ երբեւէ հանրահայտ եք դառնալու:

9. Ընդունա՞կ եք ժամանակին կանգ առնել, եթե զգում եք, որ սկսում եք պարտվել:

10. Սովո՞ր եք շատ ուտել, եթե նույնիսկ շատ քաղցած չեք:

11. Սիրո՞ւմ եք նախօրոք իմանալ, թե ձեզ ինչ պետք է նվիրեն:

Ամեն դրական պատասխանի համար 2-րդ եւ 9-րդ հարցերին մեկ միավոր նշանակեք: Մնացած հարցերին տրված ամեն բացասական պատասխանի դեպքում նույնպես մեկ միավոր նշանակեք:

Եթե 8 միավորից ավելի եք հավաքել, ուրեմն դուք տեղով իմաստություն եք: Դուք գիտակից եք, ձեր պահանջմունքներն էլ շատ համեստ են: Թերեւս պետք է մի քիչ դինամիկ լինել, դա մարդկանց հետ շփումը բավական կհեշտացնի:

4-ից մինչեւ 8 միավոր: Ոսկե միջին է: Դուք չափի հիանալի զգացում ունեք: Ավելի ճիշտ՝ դուք գիտեք ձեր հնարավորությունները եւ չեք փորձում ծիծեռնակ բռնել: Չնայած դուք նաեւ մի քիչ խենթ եք, ինչը մարդուն այնքան հմայք է տալիս:

Եթե միավորները 4-ից պակաս են, ուրեմն կարելի է ասել, որ դուք խենթ եք: Ձեզ ամեն ինչ էլ քիչ է: Թվացյալ անբավարարվածության պատճառով դուք ձեզ հաճախ դժբախտ եք զգում: Առաջարկում ենք խորհուրդ: Սովորեք մանր ուրախություններով ուրախանալ, դրանք կյանքում այդքան էլ քիչ չեն: Դա ձեզ ավելի հանգիստ ու գիտակից կդարձնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել