Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկուսը պայքարը շարունակում է

Օգոստոս 18,2009 00:00

Լեհաստանում մեկնարկել է սիրողական բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում է նաեւ մեր հանրապետության ընտրանին:

Հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանը եւ ֆեդերացիայի մարզչական կազմը Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանել վստահել են հետեւյալ բռնցքամարտիկներին. մինչեւ 51 կգ քաշային կարգ՝ Կարեն Այլազյան, 54 կգ՝ Ալեքսան Շախյան, 57 կգ՝ Արամ Ավագյան, 64 կգ՝ Վլադիմիր Մարգարյան, 69 կգ՝ Հարություն Աբրահամյան, 75 կգ՝ Գոռ Արիստակեսյան, 91 կգ՝ Ազատ Դավթյան, +91 կգ՝ Հովհաննես Օհանյան:

Երեկ տեղեկացանք, որ մեր երիտասարդական հավաքականի երկու անդամներ՝ Արամ Ավագյանը եւ Վլադիմիր Մարգարյանը (վերջինը մարզվում է Արմեն Հակոբյանի ղեկավարությամբ) արդեն իրենց առաջին մենամարտերում հաղթել են մրցակիցներին եւ շարունակում են պայքարը: Ցավոք, ունենք նաեւ մեկ կորուստ: Դա 54 կգ քաշային Ալեքսան Շախյանն է: Մեր մյուս բռնցքամարտիկների մրցելույթների մասին երեկոյան տեղեկություն դեռ չկար: Հայտնի էր միայն, որ նրանց մի մասը ռինգ պետք է մտներ երեկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել