Լրահոս
Օրվա լրահոսը

Վազք՝ բարձրակրունկ կոշիկներով

Օգոստոս 18,2009 00:00

\"\"Նորաձեւությամբ չափից ավելի հրապուրված կանայք շատ հաճախ իրենց վրա ծիծաղելու առիթներ են տալիս: Բարձրակրունկ կոշիկներով վազքի մրցումն էլ դրանցից մեկն է: Մանավանդ որ, դրանք անցկացվում են տարբեր երկրներում ու մասնակիցների պակաս դեռ ոչ մի անգամ չի զգացվել:

Բարձրակրունկ կոշիկներով վազող կանանց վերջին մրցումներից մեկը կազմակերպվել է Շվեդիայի մայրաքաղաքում: Ամենաարժանավորներին ընտրելու համար կազմակերպիչները խիստ պահանջներ էին դրել. կրունկի նվազագույն բարձրությունը պետք է լիներ առնվազն 9 սմ: Հայտնի է, որ գեղեցիկ սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ այդպիսի կրունկներով քայլել անգամ չեն կարող, էլ ուր մնաց վազելը: Սակայն վաղ առավոտից տարբեր քաղաքներից ժամանած հարյուրավոր աղջիկներ հավաքվել էին Ստոկհոլմի կենտրոնում, որտեղ տրվելու էր մեկնարկը, եւ պատրաստ էին պայքարել գլխավոր մրցանակին՝ 1000 եվրոյին տիրելու համար: Նրանց չէր կանգնեցրել նույնիսկ անձրեւը:

Երբ տրվեց մեկնարկը, բարձրակրունկ գեղեցկուհիները միմյանց հրմշտելով սլացան առաջ՝ քաջ գիտակցելով, որ հաղթանակը հեշտ չի տրվելու: Ի վերջո, հաղթահարելով բոլոր դժվարություններն ու արգելքները, եզրագիծն առաջինը հատեց Էլին Բյերրեն՝ Կրիստիանստադ քաղաքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել