Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կանանց բռնցքամարտը՝ «Լոնդոն 2012»-ում

Օգոստոս 18,2009 00:00

\"\"Օրերս միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը կանանց սիրողական բռնցքամարտը 2012 թվականին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ծրագիր ընդգրկելու որոշում կայացրեց: Համաձայն այդ որոշման, կանայք օլիմպիական խաղերում հանդես են գալու երեք՝ մինչեւ 51, 60 եւ 75 կգ քաշային կարգերում:

Սակայն կանանց բռնցքամարտն օլիմպիական խաղերի ծրագիր մտցնելը հանգեցրեց տղամարդկանց մրցաշարում քաշային կարգերի կրճատման: Նախնական չորս թեթեւ քաշային կարգերը (48, 51, 54 եւ 57 կգ) փոխարինվել են երեք նորերով՝ մինչեւ 49, 52 եւ 56 կգ: Այս որոշումները ուժի մեջ են մտնելու եկող տարվանից: Մասնագետների խոսքերով, նշված քաշային կարգերը կրճատվել են հիմնականում այն պատճառով, որ դրանցում անչափ դժվար էր պայքարել Ասիայի ներկայացուցիչների հետ:

Լրատվամիջոցները տեղեկացնում են նաեւ, որ սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի տեխնիկական հանձնաժողովն իր հերթին որոշել է այսուհետեւ կազմել սիրողական բռնցքամարտիկների վարկանիշային դասակարգման ցուցակ եւ ըստ այդմ, սկսած Միլանում կայանալիք աշխարհի առաջնությունից, նրանց իրենց քաշային կարգերում նախապես բաժանել այնպես, որպեսզի ուժեղները նախնական մենամարտերում միմյանց հետ զույգեր չկազմեն եւ միայն դրանից հետո կազմակերպեն մյուս մասնակիցների համակարգչային վիճակահանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել